​Թուրքիայում Էրդողանի դեմ բողոքող քաղաքացու ձայնն անջատել են ուղիղ եթերի ժամանակ - Հայերէն
24 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Լուսնակ / Ժամ : Լուսակն

Հայերէն :

09 Şubat 2023  

​Թուրքիայում Էրդողանի դեմ բողոքող քաղաքացու ձայնն անջատել են ուղիղ եթերի ժամանակ -

​Թուրքիայում Էրդողանի դեմ բողոքող քաղաքացու ձայնն անջատել են ուղիղ եթերի ժամանակ ​Թուրքիայում Էրդողանի դեմ բողոքող քաղաքացու ձայնն անջատել են ուղիղ եթերի ժամանակ

Թուրքական «Habertürk» հեռուստաընկերությունը երկրաշարժից հետո Քահրամանմարաշից (Մարաշ) ուղիղ եթերով նկարահանումներ է իրականացրել՝ փորձելով պարզել նաև քաղաքացիների տրամադրությունները։

Հաղորդավարը խոսափողը մեկնել է մի տուժած քաղաքացու, որը դժգոհությամբ ասել է․ «Էրդողանն ասում է AFAD-ը (Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչություն) հասցնում է (օգնություն- խմբ․), ու՞ր է, թե հասցնում է»։

Հետո կրկին խոսափողը մոտեցնում են քաղաքացուն, որը, շարունակելով բողոքն, ասում է, որ մի հարկում 12 հոգի են եղել, սակայն ոչ ոք չի պայքարել, բոլորն էլ ստել են։ Միայն երեկոյան եկել են նկարահանումներ արել ու թողել գնացել։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին վաղ առավոտյան 7․4 մագնիտուտով, օջախի 7 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Քահրամանմարաշի Փազարջըքի շրջանում։ Ժամը 04։26-ին 6․4 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել Գազիանթեփի Նուրդաղըի շրջանում, իսկ ժամը 04.36-ին 6․5 մագնիտուտով երկրաժաշարժ է գրանցվել Գազիանթեփի Իսլահիյեի շրջանում։ Երկրաշարժերի հետևանքով Քահրամանմարաշում, Քիլիսում, Դիարբեքիրում, Ադանայում, Օսմանիեում, Գազիանթեփում, Մալաթիայում և Հաթայում շենքեր են փլուզվել։




Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+