Սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ. Հայաստանը 30 տոննա օգնություն է ուղարկել երկրաշարժից տու - Հայերէն
23 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ծմակ / Ժամ : Ճառագայթեալ

Հայերէն :

09 Şubat 2023  

Սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ. Հայաստանը 30 տոննա օգնություն է ուղարկել երկրաշարժից տու -

Սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ. Հայաստանը 30 տոննա օգնություն է ուղարկել երկրաշարժից տու Սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ. Հայաստանը 30 տոննա օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիա

Քաղաքականություն, Հասարակություն, ՊատահարներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Գործընթացին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի ղեկավար կազմը:

Բեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:




Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+