Շնորհաւոր Մայրերու Օր - Հայերէն
19 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Անահիտ / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

14 Mayıs 2023  

Շնորհաւոր Մայրերու Օր -

Շնորհաւոր Մայրերու Օր Շնորհաւոր Մայրերու Օր

«Մայր իմ՝ արեւ եւ հեռանուշ լուսնկայ
Դարձար նշխար ու միացար մեր հողին
Եւ հողն անուշ հայրենիքին հնամեայ
Քիչ՝ աւելի քաղցրացաւ…
Մայր իմ՝ երկինք եւ առաւօտ սրբալոյս
Դուն մեր հողին տուիր հոգիդ խնկաբոյր
Եւ հողը սուրբ՝ լուսապսակ պապերուս՝
Քիչ՝ աւելի սրբացաւ…
Մայր իմ, Դու գանձ եւ անսպառ ոսկեհանք
Դարձար խորհուրդ եւ հողակոյտ աննշան,
Բայց գանձն անխոյզ մեր հողերու լանջին տակ՝
Քիչ՝ աւելի աճեցաւ…
Մայր իմ աղբիւր սիրոյ անհաս հրաշքի
Գացիր ննջել Լուսաւորչի աստղի տակ
Եւ սիրտն անհուն Հայաստանի մայր հողի
Քիչ՝ աւելի մայրացաւ…
Մայր իմ՝ երդիք, մայր իմ՝ սեղան տոհմական,
Հարազատ բառ եւ սուրբ բարբառ մայրենի,
Քեզնով հիմա աշխարհն Հայոց աննման
Քիչ՝ աւելի հայացաւ…»:

Մուշեղ Իշխան






Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+