​հենրիխ Մխիթարեան՝ Հայաստանի 2023-Ի Լաւագոյն Ֆութպոլիստ - Հայերէն
21 Temmuz 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Հրոտից / Օր : Գրգոռ / Ժամ : Շաւաղօտ

Հայերէն :

05 Ocak 2024  

​հենրիխ Մխիթարեան՝ Հայաստանի 2023-Ի Լաւագոյն Ֆութպոլիստ -

​հենրիխ Մխիթարեան՝ Հայաստանի 2023-Ի Լաւագոյն Ֆութպոլիստ ​հենրիխ Մխիթարեան՝ Հայաստանի 2023-Ի Լաւագոյն Ֆութպոլիստ

Հայաստանի ֆութպոլի դաշնակցութիւնը յայտարարեց Հայաստանի 2023ի լաւագոյն ֆութպոլիստներու քուէարկութեան արդիւնքները:

Ըստ «Արմէնփրէս»ի՝ Իտալիոյ «Ինթեր Միլան» ակումբի միջնապահ Հենրիկ Մխիթարեան 81 կէտեր հաւաքելով՝ ընտրուած է լաւագոյն ֆութպոլիստ:

Երկրորդ դիրքը գրաւած է Ռուսիոյ «Կրասնոտար» ակումբի միջնապահ Էդուարդ Սփերձեան՝ 48 կէտերով:

21 կէտերով երրորդ դիրքը գրաւեց Սէուտական Արաբիոյ «Ֆաթեհ» ակումբի յառաջապահ Լուքաս Զելարայեան:

Առաջին դիրքը գրաւող մարզիկը կը ստանայ ոսկի գնդակ մրցանակը, ինչպէս նաեւ 4 միլիոն դրամ, 2րդ դիրքը գրաւողը՝ արծաթէ գնդակ մրցանակը եւ 3 միլիոն դրամ, մինչ 3րդ դիրքը գրաւողը՝ պրոնզէ գնդակ մրցանակ մը եւ 2 միլիոն դրամ:

Նշենք, որ անցնող շաբաթավերջին, Մխիթարեան մինչեւ 2026 երկարաձգեց «Ինթեր»էն խաղալու իր համաձայնութիւնը։




Bu haber vaticannews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (vaticannews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(vaticannews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+