​Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ - Հայերէն
14 Haziran 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Մարգաց / Օր : Վանատուր / Ժամ : Զօրացեալ

Հայերէն :

18 Mayıs 2024  

​Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ -

​Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ ​Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ

Անհայտ անձինք գրառումներ են կատարել Էսքիշեհիրի Սիվրիհիսար գավառում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու պատերին և փոսեր փորել այնտեղ։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական աղբյուրի համաձայն՝ այդ վանդալիզմը վրդովմունքի տեղիք է տվել, քանի որ եկեղեցին տեսարժան վայրերից մեկն է գավառ այցելող զբոսաշրջիկների համար։ Տարվա որոշակի ժամանակահատվածում Թուրքիայի տարբեր գավառներից և արտերկրից այստեղ ժամանող զբոսաշրջիկները պարտադիր այցելում են նաև այս հայկական պատմական եկեղեցին։


Աղբյուրը նաև հաղորդում է, որ անհայտ անձինք պատմական կառույցի պատերի վրա տարբեր գույների գրիչներով իրենց անուններն են թողել և փոսեր փորել եկեղեցում։ Այդ վերաբերմունքը հարուցել է թե՛ տեղի բնակչության և թե՛ պատմությունը գնահատող անձանց վրդովմունքը։

Հիշեցնենք, որ Սիվրիհիսարի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին կառուցվել է 1650 թվականին։ 1876 թ․ այստեղ բռնկված հրդեհի պատճառով եկեղեցին մեծ վնասներ է կրել և վերականգնվել 1881 թ․, Պատրիարք Հայր Ներսես Վարժապետյանի օրոք։ Այն իր մեծությամբ երկրորդ վանական համալիրն է ներկայիս Թուրքիայի տարածքում։ Եկեղեցին նախկինում օգտագործվել է որպես գոմաղբի պահեստ։ Թուրքական իշխանությունները դեռևս 1996 թ․ ցանկանում էին վերականգնողական աշխատանքներ սկսել եկեղեցում, սակայն վերանորոգումը մեկնարկել է ավելի ուշ՝ 2010 թվականին







Bu haber akunq kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (akunq) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(akunq). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+