Թուրքիայի ԿԲ-ն գնաճի վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել - Հայերէն
15 Mayıs 2026 - Հակական տոմար - Տարի : 4518 / Ամիս : Մարերի / Օր : Արամազդ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

14 Mayıs 2026  

Թուրքիայի ԿԲ-ն գնաճի վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել -

Թուրքիայի ԿԲ-ն գնաճի վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել Թուրքիայի ԿԲ-ն գնաճի վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել

Թուրքիայի կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է հերթական զեկույցը գնաճի (ինֆլյացիա) վերաբերյալ։ Բանկի նախագահ Ֆաթիհ Քարահանը հայտարարել է, որ տարածաշրջանային լարվածության և համաշխարհային շուկաներում ապրանքների թանկացման ֆոնին Թուրքիայում ինֆլյացիոն ռիսկերը պահպանվում են։ Ըստ այդմ՝ ԿԲ-ն վերանայել է առաջիկա տարիների գնաճային կանխատեսումները․ 2026-ի միջանկյալ հատվածներում կանխատեսվել է 24%, 2027-ին՝ 15%, իսկ 2028-ին՝ 9%-անոց գնաճ։ Նշվել է նաև, որ արդեն 2026-ի վերջում գնաճը կկազմի 26%, ապա աստիճանաբար կնվազի։ Քարահանի խոսքով՝ Իրան-Իսրայել հակամարտությունն ու տարածաշրջանային զարգացումները կարճաժամկետ հեռանկարում շարունակում են ինֆլյացիոն ճնշում ստեղծել, հատկապես էներգակիրների և տրանսպորտի ոլորտներում։ Նա նշել է նաև, որ այս համատեքստում խիստ դրամավարկային քաղաքականություննը շարունակվելու է՝ գների կայունությունն ապահովելու նպատակով։ ԿԲ նախագահի գնահատմամբ՝ թեև վերջին 1 տարվա ընթացքում գնաճ տեսանկյունից որոշակի նվազում է նկատվում, այն դեռևս շարունակում է բարձր մնալ։ Աղբյուր՝ Haberkibris




Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+