Նոր քաղաքապետն առանց դրայվի Աբովյան փողոցը կվերադարձնի երևանցիներին - Հայերէն
15 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Արամազդ / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

15 Kasım 2011  

Նոր քաղաքապետն առանց դրայվի Աբովյան փողոցը կվերադարձնի երևանցիներին -

Նոր քաղաքապետն առանց դրայվի Աբովյան փողոցը կվերադարձնի երևանցիներին Նոր քաղաքապետն առանց դրայվի Աբովյան փողոցը կվերադարձնի երևանցիներին

Երևանի քաղաքապետարանում ավարտվեց ավագանու նիստը: Քաղաքապետ ընտրվեց միակ թեկնածուն` ՀՀԿ-ի առաջադրած փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ավագանին նրան ընտրել է միաձայն (49 կողմ): Ընտրություններին չի մասնակցել ավագանու 3 անդամ, այդ թվում` Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Քաղաքապետի երդման արարողությունը կլինի երեք աշխատանքային օրից:

«Ցանկանում եմ Երևանը տեսնել զարգացած, և այդ զարգացումը պետք է լինի համաչափ»,- ընտրվելուց հետո լրագրողներին ասաց Տարոն Մարգարյանը:

Հարցին, թե արդյոք նա հետևել է աշխատակիցներին ուղղված նախկին քաղաքապետի հորդորին` երթևեկել հասարակական տրանսպորտով` ոլորտի խնդիրներն ավելի լավ հասկանալու և ներկայացնելու համար, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Կարեն Կարապետյանի օրոք տրանսպորտով չեմ երթևեկել: Երթևեկել եմ միայն պատանեկությանս տարիներին»` ընդծելով, որ, այնուամենայնիվ, կզբաղվի մայրաքաղաքի տրանսպորտի հարցով:

Հարցին, թե շարունակելու է արդյոք նախկին քաղաքապետի սկսած կրպակների ապամոնտաժման գործընթացը, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ապամոնտաժվելու են միայն լքյալ կրպակները»: Նոր քաղաքապետը զբաղվելու է նաև Աբովյան փողոցի կրպակների հարցով. «Այդ փողոցը հանձնելու ենք քաղաքացիներին»,- ասաց նա:

Նախկին քաղաքապետը ասել էր, որ այդ պաշտոնում ինքը յուրահատուկ դրայվ ունի: Արդյոք նման դրայվ ունի նաև Տարոն Մարգարյանը: «ՏԻՄ համակարգն ինձ հոգեհարազատ է: Ես աշխատել եմ երեք քաղաքապետերի հետ, և մեր աշխատանքը քաղաքական թիմի կողմից ծրագրված քայլերի շարունակությունն է եղել»,- ասաց նա` խուսափելով իր խոսքում օգտագործել «դրայվ» բառը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+