Թուրքիայում քաղաքապետարանն ամբողջովին քանդել է Արտո Թունջբոյաջյանի եղբոր հուշարձանը - Հայերէն
27 Kasım 2020 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Տրե / Օր : Վահագն / Ժամ : Առաւօտ

Հայերէն :

30 Nisan 2012  

Թուրքիայում քաղաքապետարանն ամբողջովին քանդել է Արտո Թունջբոյաջյանի եղբոր հուշարձանը

Թուրքիայում քաղաքապետարանն ամբողջովին քանդել է Արտո Թունջբոյաջյանի եղբոր հուշարձանը Թուրքիայում քաղաքապետարանն ամբողջովին քանդել է Արտո Թունջբոյաջյանի եղբոր հուշարձանը

Թուրքիայի Յալովա քաղաքում հայտնի երաժիշտ, երգահան Հովաննես Թունջբոյաջյանի (Օնո Թունչ) հիշատակին նվիրված հուշարձանն ամբողջովին քանդվել է քաղաքապետարանի կողմից:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` 16 տարի առաջ ավիավթարի հետեւանքով զոհված հայ երաժիշտի հիշատակին 2002-ին Յալովա քաղաքում կառուցված հուշարձանը ժամանակի ընթացքում բազմաթիվ հարձակումների է ենթարկվել: 15 օր առաջ էլ անհայտ անձիք պոկել են հուշարձանի վրայի տառերը:

Յալովայի քաղաքապետը հայտնել է, որ հուշարձանը քանդելու որոշում է կայացվել, քանի որ այն ավերված վիճակում է եղել: Նա պնդել է, թե խոսել է Օնոյի ընտանիքի անդամների եւ քանդակագործի հետ եւ 2 ամիս հետո ավելի գեղեցիկ հուշարձան կտեղադրեն:

Նշենք, որ Օնո Թունչը 1996-ի հունվարի 14-ին մասնավոր օդանավով Բուրսայից Յալովա վերադառնալու ժամանակ վթարի էր ենթարկվել եւ զոհվել:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
+