Ցեղասպանության ողջ ընթացքը տեղի ունեցավ աշխարհի աչքի առաջ - Հայերէն
04 Ekim 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Հոռի / Օր : Մարգար / Ժամ : Ծայգն

Հայերէն :

24 Nisan 2013  

Ցեղասպանության ողջ ընթացքը տեղի ունեցավ աշխարհի աչքի առաջ -

Ցեղասպանության ողջ ընթացքը տեղի ունեցավ աշխարհի աչքի առաջ Ցեղասպանության ողջ ընթացքը տեղի ունեցավ աշխարհի աչքի առաջ

«Ողջ հայ ազգը բնաջնջվեց` տուն առ տուն: Ամեն մի նորածին փողոց շպրտվեց: Տղամարդկանց մի մասին բանտարկեցին, որտեղ նրանց սպանեցին, իսկ մնացած մասին, կանանց եւ երեխաների հետ քաղաքից դուրս արեցին: Երբ մի փոքր հեռվացան, տղամարդկանց առանձնացրեցին եւ տեղափոխեցին լեռնոտ մի վայր, որտեղ զինվորները կամ, այսպես կոչված, քրդական ցեղերը կանչվել էին` սպանությունը իրագործելու համար»:

Լորդ Ջեյմս Բրայս (1838-1922)

Բրիտանացի պատմաբան, իրավաբան հրապարակախոս

«1915 թվականին Թուրքիայի կառավարությունը սկսեց հայերի հայտնի դաժան սպանդը եւ արտաքսումը: Որեւէ կասկած չկա, ով այն նախապես պլանավորված է եղել եւ արվել է քաղաքական նկատառումներով»:

Սիր Ուինսթոն Չերչիլ (1874-1965)

Բրիտանացի քաղաքական գործիչ եւ վրչապետ (1940-1945, 1951-1955)

«Ցեղասպանությունները այն քաղաքականության արդյունքն են, որը, ինչպես պարզվում է, իրականացվել է մի խումբ անբարեխիղճ արկածախնդիրների կողմից, որոնք այժմ տիրել են թուրքական կայսրության կառավարությանը: Նրանք սպասում էին հարմար պահի եւ հարմար պահը դարձավ ապրիլ ամիսը»:

Բրիտանացի վիկոնտ Ջեյմս Բրայս

Ելույթ` 06 հոկտեմբերի 1915թ.

Լորդերի պալատ

«Կարծում եմ` չափազանցում չի լինի, եթե ասենք, որ դա մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի հանցագործությունն էր: Սա նախապես պլանավորված հանցագործություն էր: Դրա շուրջ երկար են մտածել, եւ դա հստակ քաղաքականություն է` հայ ազգի գոյությունը բնաջնջել Թուրքիայի տարածքից: Դա համակարգված էր: Հրամանները վերեւից էին…»

Լորդ Ռոբերտ Սեսիլ

ԱՄՆ Պետքարտուղարի արտաքին գործերի քարտուղար

«Մենք շուտով իմացանք, որ նահանգապետերին հրամայել են իրենց իրավասության տակ ապրող ողջ հայ ազգին արտաքսել` անկախ տարիքից եւ սեռից»:

Հենրի Մորգենթաու (1856-1946)

Ամերիկացի իրավաբան եւ դիվանագետ, ում նշանակել էին Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան (1914-1916)

«Հայոց ջարդը ամենամեծ հանցանքն էր, իսկ Թուրքիայի դեմ գործելուց հրաժարվելը նշանակում է աչք փակել այդ արարքի վրա; Ապագայի անվտանգության մասին խոսելը նոնսենս է, եթե շարունակում ենք արհամարհել թուրքական սարսափը»:

Թեոդոր Ռուզվելը

11 մայիսի 1918թ.

«Ցեղասպանության ողջ ընթացքը տեղի ունեցավ աշխարհի աչքի առաջ»:

Հովհաննես Պողոս երկրորդ

«Թուրքերը շարունակեցին իրենց նախորդ քաղաքականությունը: Նրանք չէին դադարի իրականացնել մեծագույն եւ ամենասարսափելի ջարդերը, որոնք անգամ Թեմերլեյնը չէր հանդգնի անել»:

Վալերի Բրյուսով

«Հայաստանը մահվան շեմին է, բայց այն կփրկվի: Արյունը, որ այն թափել է` չափազանց թանկ է, եւ այն կծնի նոր հերոս սերունդ: Այն ազգը, որ չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա»:

Անատոլ Ֆրանս (1844-1924)

Ֆրանսիացի վիպասան, Նոբելյան մրցանակակիր

Թարգմանությունը՝ Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
http://www.yerkir.am/am/news/49272.htm





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+