Աղավնիները վերջ չունեն այս երկրում - Հայերէն
11 Ekim 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Սահմի / Օր : Երեզկան / Ժամ : Երկրատես

Հայերէն :

24 Mayıs 2013  

Աղավնիները վերջ չունեն այս երկրում -

Աղավնիները վերջ չունեն այս երկրում Աղավնիները վերջ չունեն այս երկրում

«Այքըրըդողրուլար» լրատվական կայքի հայազգի լրագրող Ջևաթ Սինեթը, անդրադառնալով պոլսահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանի վերաբերյալ կայացված ազատազրկման դատավճռին, գրում է.

«Այն հանցանքին, որի համար Սևան Նիշանյանը դատապարտվել է 13.5 ամիս ազատազրկման, բոլորս ենք մեղսակից: Եթե Սևանը դիտավորյալ է հանցանք գործել, ուրեմն մենք ամեն օր կկատարենք այդ հանցագործությունը: Թուրքիայում և համայն աշխարհում, մտավորական թե դեմոկրատ, դատական համակարգին և իրավունքին հավատացող, մարդու բնական իրավունքների հանդեպ հարգանք տածող յուրաքանչյուր շրջանակ պետք է աջակից դառնա Սևան Նիշանյանին: Ինչպես երևում է, ուզում են սպանել տալ Սևանին, ինչպես որ թիրախ էին վերցրել Հրանտ Դինքին: Հիմա հերթը Սևանինն է: Քանի դեռ նրան բան չի եղել, սույն հարցի նկատմամբ բոլոր զգայուն մարդիկ պետք է ժամ առաջ գործի անցնեն և իրենց բողոքն արտահայտեն այս ցուցամոլության և ցեղապաշտության դեմ: Պետք է միջոցներ ձեռնարկվեն, քանի դեռ մի աղավնի ևս չի սպանվել: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե այս երկրում յուրաքանչյուր մտածողի կդաստիարակեն իրենց կալանատներով և փամփուշտներով: Այս երկրում շատ հրանտներ և սևաններ կան: Աղավնիները վերջ չունեն այս երկրում…»:
Թարգմանեց Մելինե Անումյանը





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+