Նախարար. Ասքերովի հարցը կարող են քննարկել Ղարաբաղի իշխանությունների հետ - Հայերէն
05 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Սահմի / Օր : Ահրանք / Ժամ : Շաւաղօտ

Հայերէն :

27 Ocak 2015  

Նախարար. Ասքերովի հարցը կարող են քննարկել Ղարաբաղի իշխանությունների հետ -

Նախարար. Ասքերովի հարցը կարող են քննարկել Ղարաբաղի իշխանությունների հետ  Նախարար. Ասքերովի հարցը կարող են քննարկել Ղարաբաղի իշխանությունների հետ

Դիլհամ Ասքերովի հարցը կարող է քննարկվել ԼՂՀ իշխանությունների հետ: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե ինչ է ինքը մտածում Դիլհամ Ասքերովի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, նախարարը պատասխանել է, որ «հարցը կարող է քննարկվել ԼՂՀ ղեկավարության հետ»:


Հիշեցնենք, որ 2014-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հարց էին տվել իբր ՌԴ քաղաքացի Դիլհամ Ասքերովի մասին, որը դատապարտվել է ԼՂՀ-ում: Ի պատասխան Լավրովը հայտարարել էր, որ «նրան ձերբակալել է հայկական կողմը, ուստի մենք դա կքննարկենք հայկական կողմի հետ»:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

2014-ի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասքերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման:

News.am





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+