Գերմանիոյ Պունտեսթակն ընդունեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը - Հայերէն
20 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Արագած / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

05 Haziran 2016  

Գերմանիոյ Պունտեսթակն ընդունեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը -

Գերմանիոյ Պունտեսթակն ընդունեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը Գերմանիոյ Պունտեսթակն ընդունեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը

Գերմանիոյ Պունտեսթակն ընդունեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը, որն ունի «1915 թ. հայերի եւ միւս քրիստոնիայ փոքրամասնութիւնների ցեղասպանութեան յիշատակի եւ ոգեկոչման մասին» անուանումը: Բանաձեւն ընդունուեց ունենալով ընդամէնը մէկ դէմ, մէկ ձեռնպահ ձայն:

Ելոյթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցեալի հետ առերեսման անհրաժեշտութիւնը, նաեւ` Հայաստանի եւ Թուրքիոյ հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:

Պունտեսթակում բարձրաձայնուել է Օսմանեան Թուրքիոյ ոճրագործութեան մասին` նշելով, որ Գերմանիոյ քայլը ոչ թէ հայց է եւ մեղադրանք, այլ խոնարհում զոհերի յիշատակի առջեւ:

Պունտեսթակի նախագահ Նորպըրթ Լամերթը յայտարարել է խիզախութեան դրսեւորման եւ անցեալի մութ էջերի հետ առերեսուելու անհրաժեշտութեան մասին: «Անցեալի հետ առերեսումը մեզ համար կարող է ցաւոտ լինել, սակայն միեւնոյն ժամանակ կարող է լինել ազնիւ եւ ինքնաքննադատական մօտեցում սեփական անցեալի նկատմամբ: Դա կարեւոր է այլ պետութիւնների հետ յարաբերութիւնների կառուցման տեսանկիւնից, որի համար պէտք է խիզախութիւն` փոխըմբռնման եւ հաշտեցման հասնելու համար»,- ասել է Լամերթը:

Բանաձեւը համատեղ կազմել եւ ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնիայ-դեմոկրատական միութիւն (CDU) եւ Քրիստոնէական-սոցիալական միութիւն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) եւ ընդդիմադիր Կանաչների կուսակցութիւնները:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+