Հայ Դատի Ֆրանսայի Յանձնախումբը Բողոքի Նամակ Յղած է Փարիզի Նահանգապետին - Հայերէն
29 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Վարագ / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

26 Eylül 2016  

Հայ Դատի Ֆրանսայի Յանձնախումբը Բողոքի Նամակ Յղած է Փարիզի Նահանգապետին -

Հայ Դատի Ֆրանսայի Յանձնախումբը Բողոքի Նամակ Յղած է Փարիզի Նահանգապետին Հայ Դատի Ֆրանսայի Յանձնախումբը Բողոքի Նամակ Յղած է Փարիզի Նահանգապետին

Փարիզի 7-րդ թաղամասին մէջ հաստատուած «Ատրպէյճանի գիւղ»-ին դէմ հայ երիտասարդներու ցոյցերուն ընթացքին, միջադէպեր պատահած են ցուցարարներու եւ ոստիկանութեան միջեւ: Այս մասին կը հաղորդէ Փարիզի «Նոր Յառաջ» թերթը:

Այս առիթով, Հայ Դատի Ֆրանսայի յանձնախումբը (CDCA)՝ նախագահ Յարութ Մարտիրոսեանի ձեռամբ, բողոքի նամակ մը յղած է Փարիզի նահանգապետ Միշէլ Գատոյին:

Այդ նամակով, CDCA իրմէ կը խնդրէ անյապաղ կիրարկել 2016 Յուլիս 7-ին ընդունուած՝ օրէնքի թիւ 76 յօդուածը, որ կ՚արգիլէ վայրեր տրամադրել քարոզչական նպատակներու համար:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+