Տիգրան Մանսուրեանի Ստեղծագործութիւնները Պիտի Հնչեն Գիւմրիի Սեւ Բերդի Մէջ - Հայերէն
02 Mayıs 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Հրանդ / Ժամ : Առագոտ

Հայերէն :

03 Kasım 2016  

Տիգրան Մանսուրեանի Ստեղծագործութիւնները Պիտի Հնչեն Գիւմրիի Սեւ Բերդի Մէջ -

Տիգրան Մանսուրեանի Ստեղծագործութիւնները Պիտի Հնչեն Գիւմրիի Սեւ Բերդի Մէջ Տիգրան Մանսուրեանի Ստեղծագործութիւնները Պիտի Հնչեն Գիւմրիի Սեւ Բերդի Մէջ

ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ, «Բարեկամ» մշակոյթի, արուեստի եւ մարմնակրթութեան զարգացման կեդրոն» հասարակական կազմակերպութեան եւ «Պրոֆ փրոտաաքշըն»-ը Նոյեմբեր 18-ին, ժամը 18:30-ին, գիւմրիի «Սեւ բերդ» ամրոցին մէջ պիտի ներկայացնեն ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Տիգրան Մանսուրեանի ստեղծագործական երեկոն:

Երեկոյի ընթացքին պիտի հնչեն հեղինակին «Ռեքվիեմ», «Տարուայ եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործութիւնները: Համերգին գեղարուեստական ղեկավարը եւ խմբավարը Ռոբերտ Մլքէեանն է:

Կը մասնակցին` Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար` Ռոբերտ Մլքէեան, Հայաստանի պետական կամերային նուագախումբը, գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր` Վահան Մարտիրոսեան, Երեւանի պետական կամերային երգչախումբը, գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար` Յարութիւն Թօփիկեան, Գիւմրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար` Ռոբերտ Մլքէեան:

Մենակատարներն են` երեկոյի յատուկ հիւր, ՀՀ ժողովրդական արտիստ Յասմիկ Պապեան (սոփրանօ), Հենրիետտա Յարութիւնովա (սոփրանօ), Յովհաննէս Գրիգորեան (Բարիտոն), Եանայ Դարեանը (ալտ), Արթուր Աւանեսով (դաշնամուր):

Ստեղծագործական երեկոյի իրականացման աջակցած են նաեւ Շիրակի մարզպետարանը եւ Գիւմրիի քաղաքապետարանը։





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+