​Պաշտօնական Բացում` Այնճարի Վերանորոգուած «Աղաճանեան Սանուց Տան» - Հայերէն
24 Haziran 2017 -    Հակական տոմար - Տարի : 4509 / Ամիս : Մարգաց / Օր : Լուսնակ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

06 Haziran 2017  

​Պաշտօնական Բացում` Այնճարի Վերանորոգուած «Աղաճանեան Սանուց Տան»

​Պաշտօնական Բացում` Այնճարի Վերանորոգուած «Աղաճանեան Սանուց Տան» ​Պաշտօնական Բացում` Այնճարի Վերանորոգուած «Աղաճանեան Սանուց Տան»
Կիրակի, 4 յունիս 2017-ին, Հոգեգալստեան օրը, Այնճարի Հայ կաթողիկէ եկեղեցւոյ շրջափակին մէջ տեղի ունեցաւ վերանորոգուած «Աղաճանեան սանուց տան» բացման արարողութիւնը` նախագահութեամբ Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց Գրիգոր Պետրոս Ի. կաթողիկոս պատրիարքին եւ ներկայութեամբ պապական նուիրակ գերապայծառ Կապրիէլ Քաչիայի ու Իտալիոյ եպիսկոպոսաց ժողովի ընդհանուր քարտուղար գերապայծառ Նունցիօ Կալանթինոյի, ինչպէս նաեւ Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Սամուէլ Մկրտչեանի, Այնճարի քաղաքապետին եւ շարք մը բարերարներու:

Եկեղեցւոյ մուտքին հոծ բազմութիւն մը ընդունեց ամենապատիւ հոգեւոր տէրն ու պաշտօնական հիւրերը` ՀՄԸՄ-ի Այնճարի շեփորախումբին խանդավառ կատարումով: Հոգեւոր տէրը եւ պաշտօնական հիւրերը մուտք գործեցին եկեղեցի, ուր Այնճարի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Մեսրոպ ծ. վրդ. Թոփալեան մատուցեց սուրբ պատարագը:


Bu haber dış kaynaklı - - sitesinden alınmıştır. www.bolsohays.com'un görüşünü yansıtmaz.

Diğer Haberler

Çok Okunan Haberler

  • Bugün
  • Bu Hafta
  • Bu Ay
  • 2007
  • 2002

Anket Tüm Anketler

+