​Վարչապետը Հրաժարական Տալու Մտադրութիւն Չունի - Հայերէն
24 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Լուսնակ / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

12 Haziran 2017  

​Վարչապետը Հրաժարական Տալու Մտադրութիւն Չունի -

​Վարչապետը Հրաժարական Տալու Մտադրութիւն Չունի ​Վարչապետը Հրաժարական Տալու Մտադրութիւն Չունի

Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեան այսօր Երեւանի քաղաքապետարանին մէջ լրագրողներուն հետ զրոյցի ընթացքին վստահեցուցած է, որ հրաժարականի դիմում ներկայացնելու մտադրութիւն չունի:

Լրագրողի մը հարցումին, թէ ինչ յարաբերութիւններ ունի նախագահ Սերժ Սարգսեանի հետ, Կարէն Կարապետեան պատասխանած է. «Շատ լաւ, աշխատանքային, յարգալից, գործնական»:

Դիտարկման, թէ իր հրաժարականի մասին լուրերը ինչո՛ւ ծագեցան, վարչապետը ըսած է, որ չի կրնար ըսել, թէ ինչու համար տարածուած են իր հրաժարականի մասին լուրերը:

Անդրադառնալով մամուլի մէջ շրջանառուող լուրերուն, թէ իր եւ Սերժ Սարգսեանի միջեւ հակասութիւններ կան, Կարէն Կարապետեան պատասխանած է. «Ես այդ հարցին արդէն պատասխանած են։ Ատիկա ճիշդ չէ»:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+