​Թուրքիան Սկսած Է Սննդամթերք Մատակարարել Քաթարին Ո՛չ Միայն Օդային, Այլ Նաեւ Ցամաքային Եւ Ծովային Ճամ - Հայերէն
23 Temmuz 2017 -    Հակական տոմար - Տարի : 4509 / Ամիս : Հրոտից / Օր : Ծմակ / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

22 Haziran 2017  

​Թուրքիան Սկսած Է Սննդամթերք Մատակարարել Քաթարին Ո՛չ Միայն Օդային, Այլ Նաեւ Ցամաքային Եւ Ծովային Ճամ

​Թուրքիան Սկսած Է Սննդամթերք Մատակարարել Քաթարին Ո՛չ Միայն Օդային, Այլ Նաեւ Ցամաքային Եւ Ծովային Ճամ ​Թուրքիան Սկսած Է Սննդամթերք Մատակարարել Քաթարին Ո՛չ Միայն Օդային, Այլ Նաեւ Ցամաքային Եւ Ծովային Ճամբով
Թրքական «Հիւրրիյէթ» օրաթերթը կը հաղորդէ, որ Թուրքիան սկսած է ջուր եւ սննդամթերք մատակարարել Քաթարին ո՛չ միայն օդային, այլ նաեւ ցամաքային եւ ծովային ճամբով: Այս մասին յայտնած է Թուրքիոյ տնտեսութեան նախարար Նիհաթ Զէյպեքճի:

«Մեզմէ հիմնականին մէջ կաթնամթերք ու հաւկիթ ուզած են: Արդէն չորս հազար թոն բեռով նաւը ճամբայ ելած է: Իսկ 11 հազար թոն տարողութեամբ բեռնատար նաւ մը եւս Քաթար պիտի ուղղուի շատ շուտով: Հիմա ալ սկսած ենք բեռնատարներով առաքումը: Այն ժամանակ, երբ բոլորը կը տատամսէին Քաթարի հարցին մէջ, մենք այնտեղ էինք: Այսուհետեւ ալ Թուրքիան Քաթարի կողքին պիտի ըլլայ, ատիկա այլեւս անհրաժեշտութիւն է», ըսած է Զէյպեքճի:

Յայտնի է, որ մինչեւ այս պահը Թուրքիան 90 օդանաւ սնունդ մատակարարած է Քաթարին:

Յիշեցնենք, որ Սէուտական Արաբիան, Եմէնը, Եգիպտոսը, Արաբական Միացեալ Էմիրութիւնները, Լիպիան, Մալտիւեան կղզիներն ու Պահրէյնը խզած են Քաթարի հետ դիւանագիտական կապերը: Բացի ատկէ, Քաթար հեռացուած է Սէուտական Արաբիոյ գլխաւորած եւ Եմէնի մէջ զինեալներու դէմ կռուող դաշինքէն:

Քաթարի դէմ արշաւին միացած են նաեւ այլ երկիրներ:


Bu haber dış kaynaklı - - sitesinden alınmıştır. www.bolsohays.com'un görüşünü yansıtmaz.

Çok Okunan Haberler

  • Bugün
  • Bu Hafta
  • Bu Ay
  • 2007
  • 2002

Anket Tüm Anketler

+