​Ազնաւուր Համերգներ Պիտի Ունենայ Լիբանանի եւ Ֆրանսայի Մէջ - Հայերէն
24 Eylül 2017 - Հակական տոմար - Տարի : 4510 / Ամիս : Հոռի / Օր : Լուսնակ / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

28 Haziran 2017  

​Ազնաւուր Համերգներ Պիտի Ունենայ Լիբանանի եւ Ֆրանսայի Մէջ

​Ազնաւուր Համերգներ Պիտի Ունենայ Լիբանանի եւ Ֆրանսայի Մէջ ​Ազնաւուր Համերգներ Պիտի Ունենայ Լիբանանի եւ Ֆրանսայի Մէջ
Ֆրանսահայ յայտնի երգիչ-երաժիշտ Շառլ Ազնաւուր Յուլիս 15­-ին համերգ պիտի ունենայ Լիբանանի մէջ: Ինչպէս կը հաղորդէ «Արմենփրես»-­ը, այս մասին կը յայտնեն լիբանանեան լրատուամիջոցները:

93-­ամեայ երաժիշտը չի ցանկար հրաժեշտ տալ բեմին. յայտնի է, որ 2017-ի Դեկտեմբեր 13­ին ան կը պատրաստուի համերգով հանդէս գալ Փարիզի AccorHotels արենայի մէջ:

Վերջերս յայտնի դարձաւ, որ Ազնաւուր 2018-ին աստղի պիտի արժանանայ Հոլիվուտի Փառքի ճեմուղիին վրայ:

Շառլ Ազնաւուրը գրած է 1000-է­ն աւելի երգեր։ Ան իր երգերուն լաւագոյն կատարողն է: Ազնաւուր նկարահանուած է 60-էն­ աւելի ֆիլմերու մէջ։

1995 թուականէն ՀՀ նախագահի յատուկ յանձնարարութիւններու գծով պատուաւոր դեսպանն է, ԵՈՒՆԵՍՔՕ-ի մէջ­ Հայաստանի մշտական պատուիրակ: 2009­-ին նշանակուած է Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Զուիցերիոյ մէջ:

Արժանացած է Հայաստանի ազգային հերոսի կոչումին, պարգեւատրուած ԼՂՀ «Գրիգոր Լուսաւորիչ» եւ Թեքէեան մշակութային միութեան ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսայի Պատուոյ լեգէոնի 2 շքանշանով:

2009-ին ճանչցուած է 20-րդ դարու լաւագոյն երգիչ:

Bu haber ..... kaynağından gelmektedir.
www.bolsohays.com un görüşünü yansıtmaz.

Diğer Haberler

Anket Tüm Anketler

+