​Թուրքիոյ Մէջ Հայկական Եկեղեցւոյ Բակը «Արձաններու Պուրակ» Բացուած է - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Ծայգն

Հայերէն :

04 Temmuz 2017  

​Թուրքիոյ Մէջ Հայկական Եկեղեցւոյ Բակը «Արձաններու Պուրակ» Բացուած է -

​Թուրքիոյ Մէջ Հայկական Եկեղեցւոյ Բակը «Արձաններու Պուրակ» Բացուած է ​Թուրքիոյ Մէջ Հայկական Եկեղեցւոյ Բակը «Արձաններու Պուրակ» Բացուած է

Թուրքիոյ Էսքիշեհիր քաղաքի Սիւրիհիսար շրջանին մէջ գտնուող հայկական Սբ. Երրրորդութիւն եկեղեցւոյ տարածքին մէջ շուրջ հինգ տասնեակ թուրք գործիչներու արձաններէ բաղկացած «Արձաններու պուրակ» բացուած է:

Ըստ «Էրմէնիհապեր»-ի՝ թրքական «Haberturk» թերթը կը տեղեկացնէ, որ արձանախումբի բացման մասնակցած է Թուրքիոյ մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Նապի Աւճըն:

Տեղեկացնենք, որ եկեղեցւոյ տարածքին մէջ տեղադրուած են այնպիսի հայատեաց պատմական դէմքերու արձանները, ինչպիսիք են Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը ու Քեազիմ Քարապեքիրը: Կան նաեւ մշակութային գործիչներու արձաններ` բանաստեղծ Եաշար Քեմալ, նկարիչ Ապիտին Տինօ եւ այլք:

Նախագիծը իրականացուցած է թուրք քանդակագործ Մեթին Եուրտանուրը:

Նշեալ հայկական եկեղեցին կառուցուած է 1650-ին: Հրդեհէ մեծապէս վնասուած է 1876-ին: Վերակառուցուած է 1881-ին: Եկեղեցւոյ վերականգնումը սկսած է 2010-ին, երբ Սիւրիհիսարի սեփականութիւնը համարուող եկեղեցին յանձնուած է Մշակոյթի նախարարութեան:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+