​Կարօ Փայլան Այցելած է Հայոց Ցեղասպանութեան Յուշահամալիր - Հայերէն
18 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Մասիս / Ժամ : Աղջամուղջ

Հայերէն :

20 Eylül 2017  

​Կարօ Փայլան Այցելած է Հայոց Ցեղասպանութեան Յուշահամալիր -

​Կարօ Փայլան Այցելած է Հայոց Ցեղասպանութեան Յուշահամալիր ​Կարօ Փայլան Այցելած է Հայոց Ցեղասպանութեան Յուշահամալիր

Թուրքիոյ Հանրապետութեան խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլան Հայաստան կատարած այցի առաջին օրը` Սեպտեմբեր 17-ին, այցելած է Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր:

Ան յարգանքի տուրք մատուցած է Մեծ եղեռնի զոհերու յիշատակին, կը հաղորդեն Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկէն:

Կարօ Փայլան իրեն ուղեկցող Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրէն Բրայեան Արդունի, Ամերիկայի հայկական համագումարը տարածաշրջանային տնօրէն Արփի Վարդանեանի, տարածաշրջանային փորձագէտ Ալին Օզինեանի, իր խորհրդատու Թամար Նալճիի հետ միասին շրջայց կատարած է նաեւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան, ծանօթացած հարիւրամեայ պատմութեան ողբերգական դրուագներուն եւ վաւերական մանրամասնութիւններուն:

Այցի վերջաւորութեան Կարօ Փայլան գրած է պատուաւոր հիւրերու Յուշամատեանին մէջ: ՀՑԹԻ տնօրէնի պաշտօնակատար Սուրէն Մանուկեան Փայլանին նուիրած է Հայկ Դեմոյեանի «Հայոց Ցեղասպանութեան լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը:








Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+