Պոլսահայ Էրզրումլուօղլուն անդրադարձել է Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը - Հայերէն
27 Şubat 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Մեհեկան / Օր : Վահագն / Ժամ : Ճառագայթեալ

Հայերէն :

24 Mart 2023  

Պոլսահայ Էրզրումլուօղլուն անդրադարձել է Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը -

Պոլսահայ Էրզրումլուօղլուն անդրադարձել է Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը Պոլսահայ Էրզրումլուօղլուն անդրադարձել է Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը

Վերջին օրերին բազմաթիվ մեկնաբանություններ են արվել ԵՎՐՈ-2024-ի ընտրական D խմբի առաջին խաղի՝ Հայաստան-Թուրքիա մրցապայքարի վերաբերյալ, որը կկայանա մարտի 25-ին Երևանում։

Ոմանք, իհարկե, հիշեցին նախորդ ֆուտբոլային 2 հանդիպումը, ապա նաև՝ ֆուտբոլային դիվանագիտությունը, երկու երկրների ղեկավարների փոխայցերը և հարաբերությունների կարգավորման այն ժամանակվա հույսերը։

Այս անգամ ևս երկու երկրների միջև նորմալացման գործընթաց կա, և այդ նպատակով նույնիսկ հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել։ Բայց այս անգամ, կարծես, հանդիպման նկատմամբ մեծ ոգևորություն և հետաքրքրություն չկա:

Պատճառների մասին Ermenihaber.am-ին իր տեսակետն է ներկայացրել Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ Ջան Էրզրումլուօղլուն: Նշելով, որ Թուրքիայի օրակարգն այս պահին շատ խիտ է, նա իրավիճակը մեկնաբանեց հետևյալ կերպ.

«Մեծ երկրաշարժ է եղել. պաշտոնական տվյալներով՝ մարդկային կորուստները կազմում են շուրջ 50 հազար։ Ստամբուլում նույնպես հզոր երկրաշարժ է սպասվում։ Մարդիկ շատ անհանգստացած են: Բացի այդ, բարձր գնաճը բարդացնում է նաև մարդկանց առօրյան։ Շուտով նաև ընտրություններ են։ Ընդդիմությունն առաջին անգամ շատ մոտ է հաղթանակին։ Ընտրություններն իրենց հետ բերում են մեծ անորոշություն։ Այս բոլոր խնդիրները մեծ հաշվով առնչվում են նաև Թուրքիայի հայերին։ Չեմ կարծում, որ ֆուտբոլն այս պահին օրակարգում է»:

Ջանին հարցրեցինք նաև Թուրքիայում բնակվող հայերի հետաքրքրության մասին հավաքականների հանդիպման նկատմամբ։ Ինչպես հայտնի է, ՈւԵՖԱ-ն արգելել է թուրք երկրպագուների մասնակցությունը Հայաստանում կայանալիք հանդիպմանը։ Հետաքրքրվեցինք, թե հայերը կամ Թուրքիայում երկքաղաքացիություն ունեցողները կգա՞ն դիտելու խաղը։ Ջանը նշեց, որ շատ մանրամասների չի տիրապետում, բայց հատկապես 44 օրյա պատերազմից հետո Թուրքիայի հայ համայնքը նմանատիպ իրադարձություններով այլևս շատ չի խանդավառվում։

«Ես քաղաքագետ չեմ. որքան ես տեսնում եմ, Թուրքիայում ֆուտբոլի թեման այնքան էլ ուշադրության կենտրոնում չէ: 15 տարի առաջ օրակարգում շատ կարևոր տեղ էր զբաղեցնում: Հիմա նման իրավիճակի մասին խոսել հնարավոր չէ։ Կարծում եմ, որ Թուրքիայի հայ համայնքը պատերազմից հետո նույնպես խանդավառված չէ նման իրադարձություններով։ Նրանք կրկին զգացին անցյալի ցավը իրենց սրտերում։ 2008-ին ավելի լավատեսական միջավայր կար»։





Bu haber akunq kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (akunq) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(akunq). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+