Թուրքիան բարեկարգման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմանին - Հայերէն
08 Haziran 2026 - Հակական տոմար - Տարի : 4518 / Ամիս : Մարգաց / Օր : Միհր / Ժամ : Զօրացեալ

Հայերէն :

07 Haziran 2026  

Թուրքիան բարեկարգման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմանին -

Թուրքիան բարեկարգման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմանին Թուրքիան բարեկարգման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմանին

Թուրքական «DHA» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դեպի Ալիջան-Մարգարա սահմանային անցակետ մուտքն ապահովող երթուղում սկսվել են ճանապարհաշինական աշխատանքներ։

Ալիջան գյուղից մինչև սահմանային անցակետ մոտ 6 կիլոմետրանոց հատվածում ընթացող աշխատանքների շրջանակներում գործող ճանապարհի երկայնքով ստեղծվում է լրացուցիչ երթուղի, իսկ ճանապարհի լայնությունը մեծացվում է մինչև 30 մետր։ Դա արվում է դեպի անցկետ տանող ճանապարհը բարեկարգելու համար։

Մաքսային և սահմանային ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկած նախագիծը կարևոր է համարվում սահմանային անցակետ տանող տրանսպորտային ցանցի ամրապնդման տեսանկյունից:

Գործակալությունը նաև նշել է, որ մյուս կողմից էլ, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովը նախկինում հայտարարել էր, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրություններից և սահմանադրական փոփոխությունների գործընթացի ավարտից հետո։






Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+