Կարո Փայլանը՝ ՀՀ անկախության տոնին. Հպարտ եմ ուժեղ և ինքնավստահ Հայաստանով - Հայերէն
23 Ekim 2017 - Հակական տոմար - Տարի : 4510 / Ամիս : Սահմի / Օր : Ծմակ / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

22 Eylül 2017  

Կարո Փայլանը՝ ՀՀ անկախության տոնին. Հպարտ եմ ուժեղ և ինքնավստահ Հայաստանով

Կարո Փայլանը՝ ՀՀ անկախության տոնին. Հպարտ եմ ուժեղ և ինքնավստահ Հայաստանով Կարո Փայլանը՝ ՀՀ անկախության տոնին. Հպարտ եմ ուժեղ և ինքնավստահ Հայաստանով
Հայաստանի անկախության տոնի առթիվ պաշտպանության նախարարությունում կազմակերպվեց տոնական միջոցառում: Տոնը շնորհավորելու էր եկել նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Sputnik Արմենիան կարճ զրույցի հնարավորություն ունեցավ նրա հետ:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի-Sputnik. Ինքնությունը հավիտենականության մեջ է ապրում, Հայաստանն այն վայրն է, որտեղ հարատևում է հայոց մշակույթը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Նա ՀՀ պաշտպանության նախարարություն էր եկել՝ շնորհավորելու Հայաստանի անկախության տոնն ու մասնակցելու կազմակերպված միջոցառմանը:

«Շատ կարևոր է, որ Հայաստանն ուժեղ և ինքնավստահ լինի, շատ ուրախ եմ, որ Հայաստանն այս անգամ այդպես տեսա: Շնորհավոր Հայաստանի անկախության տոնը»,-ասաց Կարո Փայլանը:

Մեր այն հարին, թե ինչպիսին է Հայաստանը նրա աչքերում, Փայլանը կարճ պատասխանեց՝ շատ լավն է: Վերջում նշեց, որ անչափ հպարտ է իր թիկունքին ունենալ անկախ և ուժեղ Հայաստան:

Bu haber ar.....m kaynağından gelmektedir.
www.bolsohays.com un görüşünü yansıtmaz.

Anket Tüm Anketler

+