Ադրբեջանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթացի մասին -
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստանից և Հայաստան ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան …
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստանից և Հայաստան ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 60 հազար տոննա բեռ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստան է մատակարարել նաև ավելի քան 20 հազար տոննա նավթամթերք։
Մամեդովը նշել է, թե երկու երկրները շարունակում են աշխատանքը երկկողմ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այդ գործընթացում կարևոր ուղղություններից է TRIPP երթուղին, որի շրջանակում, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, զգալի առաջընթաց է գրանցվել։
Նա հայտնել է, որ երթուղու շրջանակում նախատեսված ավտոճանապարհի 95%-ը և երկաթուղու 75%-ն արդեն կառուցվել է։ Նրա խոսքով՝ երկու ենթակառուցվածքների շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա առաջին կեսին, իսկ Հայաստանում արդեն իրականացվում են ինժեներական աշխատանքներ։
Bu haber alphanews kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com