​Նախագահ Վահագն Խաչատուրեանը յարգանքի տուրք մատուցեց Ֆրանչիսկոս Պապի շիրիմին - Հայերէն
23 Mayıs 2025 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Մարերի / Օր : Ծմակ / Ժամ : Աղջամուղջ

Հայերէն :

22 Mayıs 2025  

​Նախագահ Վահագն Խաչատուրեանը յարգանքի տուրք մատուցեց Ֆրանչիսկոս Պապի շիրիմին -

​Նախագահ Վահագն Խաչատուրեանը յարգանքի տուրք մատուցեց Ֆրանչիսկոս Պապի շիրիմին ​Նախագահ Վահագն Խաչատուրեանը յարգանքի տուրք մատուցեց Ֆրանչիսկոս Պապի շիրիմին

Նախագահը այցելած է նաեւ Հռոմի Լեւոնեան Քահանայապետական Վարժարանը ու հանդիպում ունեցած է Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիւ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ.-րդ Մինասեանի հետ։

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Տիար Վահագն Խաչատուրեանը, որ վերջին օրերուն Հռոմ ժամանած էր ու Կիրակի` 18 Մայիսին Սուրբ Պետրոս հրապարակի վրայ մասնակցած էր նորընտիր Քահանայապետ Լեւոն ԺԴ.-ի «գահակալութեան» հանդիսաւոր արարողութեան, յաջորդ օր` երկուշաբթի 19 Մայիսին ուզեց յարգանքի տուրք մատուցել երջանկայիշատակ Ֆրանչիսկոս Պապի շիրիմին, այցելելով Սանթա Մարիա Մաճճորէ Հռոմի Տիրամօր նուիրուած մայր տաճարը, ուր կը հանգչին Քահանայապետին աճիւնները, ու անոր դամբանին վրայ զետեղեց ծաղիկներ։

Յայտնենք` որ Նախագահ Խաչատուրեան ներկայ գտնուած էր նաեւ Ֆրանչիսկոս Պապին յուղարկաւորութեան արարողութեան։

Իսկ Կիրակի 18 Մայիսի կէսօրէն ետքը Նախագահ Վահագն Խաչատուրեանը այցելած է Հռոմի Լեւոնեան Քահանայապետական Վարժարանը ու հանդիպում ունեցած է Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիւ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ.-րդ Մինասեանի հետ։

Հանդիպման ընթացքին նախագահ Խաչատուրեանն անդրադարձած է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրութեանը, առկայ հիմնախնդիրներուն և վերջիններուս լուծման նկատմամբ հայաստանեան իշխանութիւններու որդեգրած սկզբունքներուն:

Նախագահն ընդգծած է, որ ներկայիս Հայաստանն ունի յստակ դիրքորոշում տարածաշրջանի մէջ խաղաղութեան հասնելու և հարևաններու հետ բարի դրացիական յարաբերութիւններ հաստատելու հարցերու շուրջ:






Bu haber vaticannews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (vaticannews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(vaticannews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+