Hudson Institute–ը վարչապետ Փաշինյանին ներկայացրել է որպես Հարավային Կովկասում խաղաղության նոր ճարտա -
Hudson Institute–ը վարչապետ Փաշինյանին ներկայացրել է որպես Հարավային Կովկասում խաղաղության նոր ճարտարապետության ձևավորման առանցքային դեմքերից մեկը
Ամերիկայի միացյալ նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում՝ քննարկելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև զարգացող գործընկերության առանցքային ուղղությունները։Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, Hudson Institute-ի Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին և համագործակցության նոր հնարավորություններին։Հատկանշական է, որ ԱՄՆ հեղինակավոր Hudson Institute–ը քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Փաշինյանին ներկայացրել է որպես Հարավային Կովկասում խաղաղության նոր ճարտարապետության ձևավորման առանցքային դեմքերից մեկը։
Bu haber armenpress kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armenpress) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(armenpress). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com